▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոնստանտին Օրբելյանը դատարանում հաղթեց Նազենի Ղարիբյանին

Դատարանը բավարարել է Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հայցը և անվավեր է ճանաչել մշակույթի նախկին նախարար Նազենի Ղարիբյանի 2019թ. մարտի 28-ի ազատման հրամանը, վերականգնել իրեն թատրոնի տնօրենի աշխատանքում եւ վճարել հարկադիր պարապուրդի դիմաց։  

Հիշեցնենք․ Ն․ Ղարիբյանն Կոնստանտին Օրբելյանին ազատել էր Ազգային օպերային թատրոնի տնօրենի պաշտոնից՝ մի քանի հանգամանքներից ելնելով.  առաջինը կառավարության որոշումն էր, որն այդ պահին դեռ ուժի մեջ չէր եղել, երբ մաեստրոն տնօրեն էր նշանակվել, երկրորդը ՊՈԱԿ-ի մասին օրենքն էր, համաձայն որի՝ արգելվում է երկու եւ ավելի պաշտոնների համատեղումը, իսկ երրորդը` Կոնստանտին Օրբելյանի` հայերենի չիմացությունն էր:


Դիտեք նաև՝ 


 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին