Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում այսօր տեղի ունեցավ կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը: Մրցում էին Պորտուգալիայի և Չիլիի հավաքականները:
Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց առանց դարպասի գրավման:
Հետխաղյա 11 մետրանոցներով ավելի դիպուկ էր Ամերիկայի գավաթակիրը` 3:0: Կլաուդիո Բրավոն հետ է մղել պորտուգալացիների բոլոր երեք հարվածները: