▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոնչիտայի «երկրում» մեր երգը դատապարտված է անհաջողության

Մեր երկրում Եվրատեսիլ մրցույթը շատ է կարևորվում և հավասարեցվում է ասենք «Օսկարի» մրցանակաբաշխությանը, բայց ամեն տարի մենք այդ մրցույթին մասնակցում ենք անպատրաստ և թերի:Երբ ներկայացվեց այս տարվա մասնակցության գաղափարը,այն հետաքրքրեց շատերին:Մասնակից երգիչներից հինգը մեր հասրակությանը անծանոթ են և նրանց հնարավորությունների մասին որևէ բան ասել չէինք կարող,իսկ Ինգա Արշակյանի մասին էլ ավելի լավ է չխոսեմ:Երեկ հանրությանը ներկայացվեց այն երգը,որը հնչելու է Եվրատեսիլի բեմահարթակից:Սպասելիքներս չարդարացան,քանի որ երգը մեղմ ասած ՝ անիմաստություն էր:Եթե այն լսելիս չես փշաքաղվում,որևէ էմոցիա չի առաջանում լսողի մոտ՝ ապա երգը դատապարտված է ձախողման:Նախ երգում չկար ոչ մի հայեցի բան,որով էլ ընդգծվեր Եղեռնի փաստը,հետո էլ՝ երգիչները կարծես իրենց ամպլուայի մեջ չէին և ուղղակի երգում էին :Հանրային Հեռուստաընկերությունը նախապատրաստական փուլում հաշվի չի առել մի շատ կարևոր հանգամանք, որ այս երգը ներկայացվելու է Կոնչիտայի երկրում և այդ օրերին կոնչիտաները այդ դահլիճում լինելու են անհամեմատ ավելի շատ և նրանց,եվրոպացի հանդիսատեսին այսպիսի երգեր չեն հետաքրքրում:Մի խոսքով նորից անիմաստ ծախսված գումարներ,Արմեն Մարտիրոսյանի կողմից Հանրային Հեռուստաընկերության վրա նաղդած երգ,նորից պարտություն , իսկ հետո Գոհար Գասպարյանի կողմից սպասվելիք լալա-լյուլյաներ:Այս մրցույթին ով և ինչ երգով պետք է մասնակցի, թողեք որոշի նաև ժողովուրդը,ոչ թե նստեք Դուք Ձերոնցով մի սենյակում և որոշումներ կայացրեք, հետո էլ յալվար ընկնեք մեր սփյուռքահայերին ,որ ձայն տան,էդ մարդիկ հո կրակը չեն ընկել Ձեր ոչ պրոֆեսիոնալ որոշումների ձեռքը:Մենք այս մրցույթում երբևէ հաղթանակ չենք ունենա,քանի դեռ մրցույթին մոտենում ենք հայավարի,ուղարկում ենք նրանց ,ովքեր բարեկամ են կամ ում պրոդյուսերն է ավելի հարուստ և ուժեղ, <ընտրում> եք այն երգը,որի հեղինակը Ձեզ ընկեր է կամ էլ էժանով եք երգը կպցնում և արանքը որոշ գումար էլ Ձեզ է մնում:Ես վստահ եմ,որ այս տարվա երգը արդեն իսկ ձախողված է և միայն մեր սփյուռքի հայրենակիցներին շատտտտ յալվար ընկնելու և ձայներ մուրալու շնորհին է միայն հնարավոր , որ այս երգը կիսաեզրափակիչ փուլից անցնի եզրափակիչ փուլ:

Ալեքսան Սարգսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին