«ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դպլլաքյանի հրաժարականներն ու հայտարարությունները քաղաքական օրակարգի ամենաքննարկվող թեմաներից են։ Ձևավորման փուլում գտնվող նրա հիմնած քաղաքական ուժի ու ենթադրյալ համա- խոհների առնչությամբ հարցականները շատ են, այլ խոսքով, ինտրիգը պահպանվում է։ Վիկտոր Դալլաքյանը գլխավոր անակնկալը պահել է հաջորդ ասուլիսի համար, որի ընթացքում նաև կբացահայտվի, թե ինչ կուսակցություն է ստեղծում։ Մեր տեղեկություններով, խոսքը նոր քաղաքական ուժի մասին չէ, իսկ թե ինչ լուծում է գտել նախկին խորհրդարանականը, ինչպես ինքն է ասում, հաջորդ ասուլիսի թեմա է։ Որ թիմն է միանում նրան, կամ ինչ ուժի է ինքը միանում, չհաջողվեց լճշտել, բայց որ հետաքրքիր զարգացումներ են լինելու, կասկած չունենք։ Մինչ այդ, մեկ ինւորիգային «տեսլական» ևս։ Լուրեր են շրջանառվում, թե Ազգային ժողովի ապագա նախագահը Վիկտոր Դալլաքյանն է լինելու, լրագրողներս էլ, փաստորեն, զրկվելու ենք «նյութի» անսպառ աղբյուրից Գալուստ Գրիգորիչի դարակազմիկ մեկնաբանություններն «ըմբոշխնելու» հաճույքից։ Բայց կա մի «սփոփանք». Եթե այս լուրն իրականություն դառնա, Աժ նախագահ է լինելու 83 օրենքների հեղինակ, համարյա «կոմսոմոլ», «սպորտսմեն» և, վերջապես, «սիրուն տղա» Վիկտոր Դալլաքյանը։ Տեսնես խորհրդարա՞նն ինչ պատկեր կունենա»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։