▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոմբայնն աշխատելու է մարդկանց հնձելու տեսանկյունից

«Մարդիկ ասում են «Ոչ թալանին», իշխանությունն էլ ասում է՝ ախ, ոչ թալանի՞ն, տեսե՛ք հիմա մենք ինչ նոր լծակներ ենք ներդնելու՝ թալանը պահպանելու համար: Համաշխարհային թալանի համակարգը ստեղծած բարի քեռիները մեզ բացատրում են, որ այսպիսի կետեր պետք է լինեն, որ թալանը հեշտ լինի թե՛ ձեր թալանչիները հեշտ թալանեն, թե՛ մենք կարողանանք մերը տանել»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Սահմանադրական բարեփոխումների մասին՝ ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

Բանախոսի կարծիքով՝ առաջարկված նախագիծը ոչինչ չի փոխելու.փաստաթուղթն ամբողջությամբ անհեթեթություն է.

«Սահմանադրական բարեփոխումը քայքայիչ գործողություն է՝ ընդդեմ Հայաստանի: Ասում են՝ էս կարմիր կոմբայնը լավ չի հնձում, պետք է գույնը կանաչ ներկել և ամբողջ մի փաստաթուղթ են ստեղծում՝ կոմբայնը կանաչ ներկելու մասին: Կոմբայնն աշխատելու է  մարդկանց հնձելու տեսանկյունից»:

Աշոտ Մանուչարյանն անդրադարձավ նաև Նախագահի լիազորություններին.

«Եթե մոռանանք կոմբայնը, ապա եկեք մեր Նախագահին առաջարկենք, որ կարմիր բաճկոն հագնի, և նա մեզ կփրկի թալանից: Ասում եմ՝ բաճկոնի ոչ մի տեսակ, Նախագահի ոչ մի փոփոխություն ոչինչ չի փոխելու»:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին