«Ուղիղ 4-5 ամիս Հայաստանի ընդդիմությունը խոսում է այն մասին, որ ՀՀ վարչապետը բանավոր խոստում է տվել Զանգեզուրի միջանցքին՝ ընդհուպ մինչ էն պահը, որ Ադրբեջանի նախագան ասաց, որ նման բան նոյեմբերի 9-ով չի եղել, նա հետո է դա ուժով միտցրել բանակցային դաշտ»,- ԱԺ իր ելույթում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ դիմելով ընդդիմադիր պատգամավորներին:
«Հիմա ուզում եմ հարցնել՝ ովքե՞ր են այն շնչավոր էակները, որ ամիսներ շարունակ Հայաստանի ղեկավարին վերագրել են ՀՀ սուվերեն տարածքներից զիջում հօգուտ թշնամու՝ բանավոր պայմանավորածություններով, ովքե՞ր են թշնամական պետության նարատիվները ՀՀ քաղաքական դաշտ մտցնողները, հանրային խոսույթի մաս դարձնողները, ովքե՞ր են այդ մարդիկ, եթե ոչ կոլաբորացիոնիստներ»,-ասաց Ալեքսանյանը: