Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Կոկորդիլոսաբուծարանի կառուցման գործընթացն ընթացքի մեջ է։
«Մենք պայմանավորվածություն ունենք, որ անպայման ամեն ինչ անելու ենք, որ չխոչընդոտենք, որ ներդրումը լինի:Ներդրողը չի փոշմանել, ավելի պատրաստակամ է ծրագիրը կյանքի կոչել։ Սնահավատ չեմ, բայց աչքով տվողներ կարող է լինեն՝ բնապահպանական խնդիրներ բարձրացնողները։ Բոլորին հայտնի է որպես կոկորդիլոսաբուծարան, բայց այն էկո-այգի է, ալիքային լողավազան, մանկական խաղահրապարակներ, արագ սննդի կետեր եւ այլն»։
Գարիկ Սարգսյանը անդրադարձավ իր խոսքին՝ կոկորդիլոսի ձվի հետ կապված.
«Իմ խոսքի մեջ եղել է հետևյալը՝ ինչ ենք ասում, որ քանի որ չունենք մաքսային կոդ կոկորդիլոսի ձևի մասով, ունենք մաքսային կոդ թռչնի թվի համար, ներմուծվում է թռչնի ձվի մաքսային կոդով։ Կոկորդիլոսն իր օրգան–համակարգով մոտ է թռչունին, կոկորդիլոսներն ինչ-որ ժամանակ նույնիսկ թռչել են»,– ասել էԳարիկ Սարգսյանը:
Կարդացեք նաև՝ Մեր բարեկամներին պաշտոնի չենք նշանակել, դա ընդամենն օգնականի և խորհրդականի պաշտոն է.Արարատի մարզպետ