▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոկո Շանելի հավերժական կանացիության ու գեղեցկության արտասովոր գաղտնիքը

Կոկո Շանելի հավերժական կանացիության ու գեղեցկության արտասովոր գաղտնիքներից.

***
Իսկական կինը պետք է գիտակցի, որ երջանկությունը հենց կին լինելու մեջ է: 
***
Որքան շատ լինեն կնոջ համար նախատեսված սիրելի զբաղմունքներն ու հետաքրքրությունները, այնքան նա ավելի քիչ կզբաղվի ուրիշների գործերով: 
***
Կինը չպետք է շտապի անհաջողակ տղամարդկանց արցունքների ու դժգոհությունների համար դառնալ հարմարավետ հենասյուն. իսկական տղամարդն ինքնուրույն է կարգավորում սեփական խնդիրները: 
***
Եթե կինը ցանկանում է գեղեցիկ լինել ցանկացած պատահական հանդիպումների ժամանակ, նա պետք է սովորի գեղեցիկ լինել միշտ. անգամ աղբը թափելիս նա հաճելի տեսք պետք է ունենա. կդառնա սովորություն, կդառնա նաև ճակատագիր: 
***
Փողի նկատմամբ կնոջ վերաբերմունքը պետք է լինի թեթև: Եթե նա ունի փող, պետք է սովորի այն ծախսել, իսկ եթե չունի, չպետք է տխրի: 
***
Կինը պետք է իմանա իր արժեքը, բայց երբեք չպետք է բարձրաձայնի այդ մասին: 
***
Մի´ շտապեք ձերբազատվել ձեզ դուր չեկած տղամարդկանցից: Որքան շատ տղամարդկանցով լինեք շրջապատված, այնքան ավելի գրավիչ կլինեք մյուսների համար: Սպասե´ք մի փոքր, և վաղ թե ուշ այդ շրջապատում կհայտնվի նա, ով ձեզ պետք է: 
***
Եթե կինը չի ցանկանում պատասխանել որևէ կոնկրետ հարցի, բավական է, որ նա բազմանշանակ ժպտա: Շատ հաճախ ժպիտն ավելի զորեղ է ներգործում: 
***
Կնոջ արցունքները հզոր զենք են, սակայն դրանք պետք է կիրառվեն հնարավորինս հազվադեպ: Մշտապես լացող կինը ոչ թե կարեկցանք, այլ զայրույթ է արթնացնում: 
***
Կինը կարող է լինել բազմակողմանի զարգացած ու լավ կրթված, բայց «ամեն ինչի ու ոչնչի մասին» առանց խոսելու կարողության, նա չի կարող հետաքրքիր զրուցակից համարվել: 
***
Կինը չի կարող կարիերայում միանգամից ցուցադրել իր բոլոր արժանանիքները: Որքան շատ նրան թերագնահատեն սկզբում, այնքան մեծանում են նրա՝ վերջում հաղթելու շանսերը: 
***
Տղամարդկանց կապվածությո՞ւն: Չկա ավելի հեշտ բան: Սկզբից ևեթ սովորեցրեք տղամարդկանց փող ու ժամանակ ծախսել ձեզ վրա: Տղամարդիկ ավելի շատ գնահատում են այն, ինչ տալիս են, քան այն, ինչ իրենք ստանում են: 
***
Կինն, ով կարողանում է դուր գալ, չի կարող անմասն մնալ բամբասանքներից: Սակայն դա այն դեպքում միայն, երբ պետք չէ հաշվի առնել հասարական կարծիքը: Գլուխը բարձր պահեք. լավ է լինել սեթևեթող, քան բամբասող: 
***
Առույգ լինելու համար կինը պետք է ժամանակ առ ժամանակ ինչ- որ բան կարողանա փոփոխել կյանքում՝ ձեռնոցները, աշխատանքն ու տղամարդուն: Եթե աշխատանքի և տղամարդկանց հարցում բախտը ձեզ ժպտա, ուրեմն հաճախ փոխեք ձեռնոցները: 
***
Քանի դեռ կինն իրեն զգում է կին, ուշ չէ ամեն ինչ վերսկսել սկզբից:

Լիլիթ Մարտիրոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին