▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոչ-խնդրանք բոլոր քաղաքական ուժերին. խորհենք, թե ինչպես կանխենք սպիտակ եղեռնը

Բարեկամներս, հարգելիներս, Հայաստանի ներկան ու ապագան վտանգված են: Օրավուր անխղճորեն դատարկվում է Հայաստանը: Մի՛ նայեք երևանյան մարդաշատ փողոցներին, այլ նայեք տերևաթափ ապրող մեր մարզերին, նայեք Շիրակին, Լոռուն, Արագածոտնին, Արմավիրին, Գեղարքունիքին... Քայլ առ քայլ գնում ենք դեպի ամայացում, դեպի հայաթափում... Այլևս չենք կարող և իրավունք չունենք սրտաճմլիկ հայտարարություններ անելու, միայն ու միայն վիճակագրական տվյալներ հրապարակելու... Իշխանությունների մի զգալի մասը, պատգամավորների գերակշռող մեծամասնությունը թքած ունի արտագաղթի, հայաթափման, երկրի կործանման վրա: Արտագաղթն առաջին սկիզբն է դնում մեր ռազմավարական պարտություններին, մեր գենետիկ կոդի ոչնչացումին, թուլացնում է մեր դիրքերը՝ այսպես մոտ դարձնելով այն օրը, երբ ցանկացած ոչ բարեկամ կարող է հասնել իր դարավոր երազանքին՝ Հայաստանի գրավմանն ու ստրկացմանը... Չեմ խտացնում գույները, ինքնահնար հայտարարություններ չեմ անում... Իրավիճակն այնպիսին է, որ այլևս նահանջելու տեղ չունենք, հապաղելու տեղ չունենք...
Ուրեմն, կոչ եմ անում բոլորիդ, խնդրում եմ. եկեք հավաքվենք՝ քաղաքական ուժերով, մտավորականներով ու մտածենք, խորհենք, թե ինչպես կանխենք սպիտակ եղեռնը, թե ինչպես կանխենք հայաթափումն ու հանդես գանք ճշմարիտ ու կառուցողական առաջարկություններով, ծրագրերով:
Գիտեմ, ժողովուրդը ձեզանից շատերից զզվել է, ձեզանից շատերին չի հավատում, որովհետև բազմաթիվ անգամներ դուք ձեր շահերը վեր դասեցիք ժողովրդի ու երկրի շահերից, ձեզանից շատերը Գաբոն քահանաներ եղան... Բայց մի վերջին անգամ, հանուն երկրի, եկեք հավաքվենք ու խորհենք, եկեք մի բռունցք դառնանք ու ելքեր որոնենք: Դա նաև ձեզանից շատերի համար ինքնամաքրման ու ինքնափրկության հրաշալի առիթ կլինի... Ամեն մի օրը ճակատագրական կորստի նախադուռ է: Ուրեմն, շտապենք, փութանք ու հավաքվենք...

 Թատերագետ Լևոն Մութաֆյանի գրառումը

 Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին