▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոալիցիոն սերիալը և տանը մնացածները

«Փաստինֆո»-ն գրում է.ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը կոալիցիոն սերիալ է. շատ հուզիչ դրամա է ծավալվում մեր աչքերի առջև: Այսօրվա ճեպազրույցում այս կարծիքը հայտնեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: «Ճիշտն ասած` ինձ զարմացրեց, թե ինչո՞ւ են կոալիցիայի մասին հայտնում, իսկ հետո նոր սկսում բանակցել պորտֆելների շուրջ, որովհետև երևի ավելի լուրջ կլիներ, եթե գային համաձայնության, նոր հայտնեին հասարակությանը:

Միգուցե նպատակը հենց դա էր, որ ամբողջ ազգին ներքաշեի այդ սերիալի դիտման գործընթացի մեջ, որովհետև նրանք ամեն օր կամ ամուսնանում են, կամ բաժանվում են, կամ փոխանակում են ինոչ մեղադրանքներ, ներում են իրար, հետո նորից են նեղանում»,-ասաց Լ.Զուրաբյանը` կարծիք հայտնելով, որ «վատ չեն մտածել, եթե մատոծել են մի լավ զվարճացնել մեր ժողովրդին»: Ըստ նրա, սակայն, մի վտանգ կա, որ դա կարող է արդեն դառնալ ձանձրացնող գործընթաց:

«Ես կոչ եմ անում, որ սցենարիստները նոր հետաքրքիր սյուժեներ մտածեն այդ շարունակվող ռոմանսի մեջ»,-ասաց նա: Իսկ ավելի լուրջ խոսելու դեպքում ՀԱԿ խմբակցության ղեկավարը նկատեց, թե նպատակը շատ պարզ է. որևէ դեմոկրատական երկրում կոալիցիա չի կազմվում ընտրություններից առաջ, այլ կազմվում է ընտրություններից հետո: «Ես կարծում եմ, որ այդ կոալիցիոն մարմաջը սկսվել է հանրաքվեից հետո, որովհետև նրանք գիտեն, որ պարտվել են այդ հանրաքվեն և փորձում են կոալիցիայով փոխհատուցել այդ լեգիտիմության պակասը»,- ընդգծեց նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին