▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կնոջը դաժանաբար ծեծած դերասանն արդեն սիրուհի է գտել

40-ամյա ռուս դերասան Մարատ Բաշարովին, ով դեռևս վերջնականապես չի հասցրել պարզել հարաբերություններն իր նախկին կնոջ՝ Եկատերինա Արխարովայի հետ, արդեն իսկ «բռնացրել» են նոր սիրուհու հետ: Ինչպես պարզվել է` Եկատերինային փոխարինելու է եկել գեղասահքի 43-ամյա մարզիչ Մարիա Օրլովան, ով Մարատի  հետ միասին մեկնել է իր հանգիստն անցկացնելու Սոչիում: Սիրահար զույգը նախընտրությունը տվել է գիշերային չվերթին՝ խուսափելու համար ավելորդ հայացքներից և խոսակցություններից: 

Նշենք, որ լուսանկարների հայտնվելուն պես համացանցի օգտատերերն առաջ են բերել Մարատի այն խոսքերը, որոնք վերջին շրջանում նա ուղղել էր իր կնոջը՝ ասելով.

«ՙՙՙՙ՚Ես սիրում եմ իմ կնոջը և բնավ ցանկություն չունեմ բաժանվել նրանից»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին