Կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եթե տղամարդկանց գրավչությունը մեծամասամբ պայմանավորված է նրանց հասունությամբ, առողջությամբ և նաև նյութական ապահովվածությամբ, կնոջ գրավչությունը մեծամասամբ բնութագրվում է նրա երիտասարդությամբ և արտաքին տվյալներով:
Իսկ կանանց մարմնի ո՞ր մասերն են տղամարդկանց տեսանկյունից համարվում ամենագրավիչը: Եվ այսպես
- Մեծ աչքեր
- Փոքր քիթ
- Նուրբ, օվալաձև դեմք
- Ուռուցիկ շուրթեր
- Հաճելի ժպիտ և ճերմակ ատամնաշար
- Փոքրիկ դունչ
- Պինդ և համաչափ կրծքեր
- Հարթ և առողջ մաշկ
- Նուրբ իրան. եթե կոնքերի լայնությունը 100սմ է, ապա իրանը չպետք է 70 սմ-ից ավելի լինի:
Թեպետ իրանին վերաբերող կետը վերջում ենք նշել, բայց իրականում սա կարելի է առաջինը համարել, քանի որ տղամարդիկ հենց այսպիսի, ինչպես ասում են, շքեղ բարեմասնություններով կանանց են նախընտրում` նեղ իրանով, դրանից ավելի լայն կոնքերով, քանի որ հենց նման կառուցվածքն է խոսում փորի շրջանում ճարպային կուտակման բացակայության և կանացի սեռական էստրոգեն հորմոնների բարձր ցուցանիշի մասին:
Գիտնականները եկել են այն եզրակացությանը, որ ամբողջ աշխարհում, անկախ ավանդույթներից, մշակութային և կրոնական պատկանելությունից, հատկապես գնահատվել են նրբիրան կանայք: Նուրբ իրանը տղամարդկանց հուշում է, որ նման կինը կարող է առողջ երեխաներ լույս աշխարհ բերել, դրա համար էլ տղամարդիկ ենթագիտակցորեն հենց նման կնոջն են գրավիչ համարում: Նմանապես համաչափ դիմագծերը ևս խոսում են կնոջ առողջ գեների մասին:
Ինչ վերաբերում է երկար կամ կարճ ոտքերին, բարձրահասակ կամ ցածրահասակ, նիհարիկ կամ թմբլիկ լինելուն, այս ամենն արդեն սուբյեկտիվ է:
Ի վերջո, նշված բոլոր կետերն ու բնութագրումները հարաբերական են… Պատահական չէ ժողովրդական իմաստությունը` սերը կույր է: Սիրելի կանայք, ձեր գրավչությունը ձեր ձեռքում է…