Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Բոլոր անտիսեքսիստները եւ ֆեյք ֆեմինիստները հանգիստ թող գժվեն
ԿՆՈՋ և ԿՆԳԱ տարբերությունը
Կինը գնում է կինոթատրոն, սրճարան, իսկ կնիԳը սերիալ ա նայում, աչքի տակով՝ կոֆեին, ձեռի հետ էլ պատուհանից՝ հարևանի աղջկան ո՞վ տարավ, ո՞վ բերեց։
Կինը հանգստանալու գնալուց մտածում է ինչ սիրուն շորիկ տանի, որ սիրուն ֆոտոսեսիա անի, իսկ կնիԳը մաքսիմում գնում ա պանսյոնատ ու մտածում ա հետը ինչ կարա վերջում բերի պանսյոնատից, ասենք` փոքր շամպուն, կամ ՝ ադնառազվի չստիկ։
Երեխան երբ պատուհանից ա տուն մտնում ի՞նչ ա ասում կինը, վայ, իմ ճարպիկ բալիկ, իսկ կնիԳը` քոքդ կտրվի, գողերին ճամփա ե՞ս ցույց տալիս։
Կնոջ երեխային երբ դրսում նեղացնում են, ասում է` ոչինչ բալես, հետո նորից կբարիշեք, բան չկա։ Իսկ երբ կնԳա երեխային են բան ասում, ինքը էդ չի մարսում, հագնումա չստերը ու իջնում դուրս՝ 5 տարեկան երեխաների հետ ռազբոռկի`աձին նա աձին։
Կնոջ երեխան երբ վախերա ունենում, տանում են հոգեբանի մոտ։ Իսկ ԿնԳա երեխային`մոմ թափող Գրետի մոտ։
Կինը գիրք է կարդում։ Իսկ կնիԳը` մարդու սմս-ները։
Եվան կինա եղել։ Եթե կնիԳ լիներ, էդ խնձորը չէր ուտի, այլ տեղում կամպոտ կաներ։
Ինչ եմ ուզում ասել, հարգելի տղամարդիկ, սիրեք ձեր կանանց, որովհետև չսիրված կնոջից դեպի կնիԳ ընդամենը մեկ քայլ ա։
P.S. Անհայտ հեղինակ
Դիտեք նաև՝