▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կլաչս տալիս եմ Վահագն Ալեքսանյանին, իրեն շատ կսազի․․․ Ռուզաննա Խաչատրյան

Ես 98 000 դոլարանոց կլաչ չունեմ, ինչպես ասում է Վահագն Ալեքսանյանը։ Պարզ է, չէ՞, որ արտերկրում 98 000 դոլարով կանխիկ առևտուր անելն անհնար է, եթե ես այն գնել եմ, ապա պետք է քարտային հաշվով վճարած լինեմ, դե թող Ալեքսանյանը ներկայացնի կտրոնը, որ երկրից եմ գնել, այդ գնի պայուսակը համարակալած է, թող ներկայացնի այդ համարը։ 

Այս մասին  Արմլուր.am-ի հետ զրույցում ասել է Սեյրան Օհանյանի տիկինը՝ Ռուզաննա Խաչատրյանը։
«Ես դա ձեզ տամ, տարեք գնահատեք։ Ի՞նչ վերադարձնեմ պետությանը՝ կլա՞չս, տալիս եմ Վահագն Ալեքսանյանին, թող տանի, իրեն շատ կսազի։ Ես երբեք չէի ուզում անդրադառնալ այդ անձին, բայց որպես բժիշկ խորհուրդ կտամ նրան հետևել իր առողջությանը, ճարպակալվում է ինքը և այդ ժամանակ ճարպակալվում է ուղեղը»,-ասել է Խաչատրյանն ու նշել է, որ դրա համար ինքը հաշիվ է պահանջելու և կգա դրա ժամանակը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին