Ֆիլիպ Կիրկորովը «Տրոլլինգ» անվանումով նոր կատակերգական տեսահոլովակ է ներկայացրել:
Twitter-ի իր էջում նա գրել է,- «Ընկերնե՛ր: Ես արմատապես վերանայել եմ իմ ստեղծագործության հանդեպ հայացքները: Եվ դրան տեսահոլովակ եմ նվիրել: Հաճելի դիտում»:
Հոլովակում Կիրկորովը պատասխանում է թշնամիներին, ովքեր քննադատում են նրա ոճն ու ստեղծագործությունները, ինչպես նաեւ Նիկոլայ Բասկովին խորհուրդ է տալիս հեռանալ էստրադայից: