Երգիչ Ֆիլիպ Կիրկորովը կրկին պատրաստվում է մեկնել Բաքու: ինչպես հաղորդում է ադրբեջանական oxu.az-ը, կիրկորովի այցելության մասին «ATV магазин» հաղորդման ընթացքում հայտնել է երգչուհի Անի Լորակը:
Նա մասնավորապես նշել է.
«Ֆիլիպ կիրկորովն իմ ամենամոտ ընկերն է ու հարազատը: Նա դարձել է իմ դստեր կնքահայրը: Մի գաղտնիք բացեմ, նա շուտով գնալու է Բաքու՝ հատուկ ադրբեջանցի հանդիսատեսի համար պատրսատված հատուկ շոու ծրագրով»: