▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կիրառվեցին ՀՀ-ում գոյություն ունեցած բոլոր տեսակի խախտումները

a1plus.am-ը գրում է. «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները Ազատության հրապարակում շարունակում են պարբերաբար ասուլիսներ կազմակերպել:

Կայքի  հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ Լեւոն Զուրաբյանի հետ շարունակում է կապի մեջ լինել եւ արձանագրել խախտումները:

Արմեն Մարտիրոսյանը նկատում է, որ ըստ էության`այսօր կիրառվեց Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցած բոլոր տեսակի խախտումները: Եթե նախկինում մի տեսակի խախտում էր իրականացվում, ապա այս անգամ բոլոր տեսակի խախտումներն իրականացվում են. «Իշխանության ամենաբարձր ներկայացուցիչները խոստացել էին, որ ընտրակաշառք չի լինի, բայց չդիմացան: Շարունակվում են լցոնումները, ահաբեկումները, մեծ է հանձնաժողովի անդամների նկատմամբ ճնշումները, գայթակղությունները`կաշառք առաջարկելը: Այս ամենով հանդերձ կարելի է ասել, որ մենք չունենք քվեարկություն, չունենք ընտրական ինստիտուտ: Եթե լսում ես այն, ինչ տեղի է ունենում ընտրատեղամասերում, կարելի է ասել` ռազմաճակատից ինչ-որ հաղորդագրություններ են կամ զավթիչ պետության կողմից ընտրական գործընթացի անցկացում: Անկախ նրանից թե ինչպիսին կլինի արդյունքները, դրանք օրինական չեն լինի»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին