▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կինոն չկա, էդ տելեվիզորները միացրեք. խառնաշփոթ ԱԺ-ում

 

Ազգային Ժողովի այսօր հրավիրված արտահերթ նիստը մեկնարկեց խառնաշփոթով: Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված նիստի սկզբում պատգամավորների գրանցման էլեկտրոնային համակարգը չգործեց:

Պատգամավորները փորձեցին գրանցվել, սակայն լուսատախտակներին որեւէ բան չերեւաց: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը խնդրեց կրկնել գրանցումը: «Որ էկրան չկա, ո՞նց ես գրանցում»,- տեղից ասաց Հարապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նույն խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանն էլ ձեռքով ցույց տալով էկրանի կողմը շարունակեց. «Կինոն չկա, էդ տելեվիզրները միացրեք»: Արա Բաբլոյանն առաջարկեց սկսել աշխատանքները, սակայն Սեյրան Սարոյանը արձագանքեց, որ իրենք չեն գրանցվել:

Տեսանյութը` Armtimes.com

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին