|
«Այսօր 2 տոն է նշվում՝ Ոստիկանության օրը և Հայ կինոյի օրը։ Այս երկուսի համադրությամբ ստացվում է, որ այս իշխանության օրոք կինոարտադրության ամբողջ ծանրությունն ընկել է ոստիկանության և իրավապահ մարմինների լրատվական ծառայությունների վրա։ Ստեղծագործական կինո չեն կարում նկարեն՝ ընկած մեզ սարքին դերասան, իրենք էլ իրենց համար կինոներ են նկարում»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով կուսակիցների ձերբակալություններին։ «Նկատում ենք, որ ռեժիսորն անտաղանդ է, Փաշինյանն է, հարվածային գործիքներ խփողը որ լինի ռեժիսիոր, դրա նկարած կինոներն ի՞նչ պիտի լինեն․ տեսնում ենք։ Որ երրորդ օրն է՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակները տեղափոխվել են քննչական կոմիտեներ ու դատարաններ։ Այս պահի դրությամբ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ԿԸՀ հայտ չի ներկայացրել, միակ ուժը, որ հայտ է ներկայացրել, ՔՊ-ն է։ Ուստի, եթե ընտրական սուբյեկտ չկա, ո՞նց է հնարավոր ընտրական սուբյեկտի օգտի իրականացնել ընտրողի խրախուսում, եթե ենթադրենք մարդն ինչ որ բան վերցրել է՝ գնա ո՞ւմ ընտրի, եթե ում որ պիտի ընտրի նա դեռ չկա»,- շարունակեց Ղազարյանը։ *** Ինչո՞ւ են ձերբակալել «Ուժեղ Հայաստան» կուսակցության 10–ից ավելի անդամների և համախոսհների. Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն է տարածել Ըստ հաղորդագրության` «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող ՀԿ-ում որպես աշխատակից գրանցված մի խումբ անձանց կողմից Արտաշատի մի շարք ընտրողների ընտրակաշառք է բաժանվել: Նշվում է, որ նրանք իրար հետ կապ են հաստատել ինտերնետ-հավելվածների միջոցով: «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և համակիրների ձերբակալությունները գնահատում ենք որպես ուղիղ քաղաքական հետապնդում Այս ամենը իշխանությունների վախի հերթական դրսևորումն են։ Հայաստանում իրավապահ մարմինները վաղուց դարձել են պատվերով կարվող քրեական գործեր իրականացնողներ, վաղուց դարձել են ֆեյսբուքյան ստատուսներով քրեական գործեր հարուցողներ և իրականացնողներ։ «Ուժեղ Հայաստան»կուսակցության մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյան |
«Կինոարտադրության ամբողջ ծանրությունն ընկել է իրավապահ մարմինների լրատվական ծառայությունների վրա»․ Էդգար Ղազարյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


