Չինաստանում Լյան Ռոնհյու մի կին ստիպված էր որոշել, թե հիվանդ զավակներից որ մեկին պետք է տար իր երիկամը, քանի որ նրա երկու որդիները տառապում էին հիվանդությամբ, որի հետևանքով նրանց երիկամները ժամանակի ընթացքում սկսել են շատ վատ կատարել իրենց գործառույթը: Տղաների միակ փրկությունը փոխպատվաստման վիրահատությունն էր: Բուժման ընթացքում էլ պարզ էր դարձել, որ 51-ամյա մայրը հարմար դոնոր է միանգամից 2 որդու համար, սակայն նրանցից միայն մեկին կարող էր երիկամ տալ: Ի վերջո, կինն ընտրել է կրտսեր որդուն, քանի որ այդ մասին նրանց անձամբ խնդրել է ավագ որդին:
Բարեբախտաբար, կրտսեր որդու փոխպատվաստման վիրահատությունը բարեհաջող է անցել, մինչդեռ ավագ եղբայրն ապրում է հարմար դոնոր գտնելու հույսով: