Ինչպես արդեն տեղեկացրել ենք` ամերիկյան Lifetime հեռուստաընկերությունը սկսել է «Born in the Wild» նոր ռեալիթի շոուն, որի հերոսուհիները հղի կանայք են, ովքեր պատրաստ են ծննդաբերել վայրի պայմաններում առանց կողմնակի օգնության:
Այս կինը հանուն հեռուստահաղորդման նկարահանման համաձայնել է ծննդաբերել բնության գրկում` իր ընտանիքի և փոքրիկի ներկայությամբ:Թե որքանով է այս տարբերակը ընդունելի և ապահով դատեք ինքներդ` չմոռանանք, որ կինն այս քայլին գնացել է նաև հանուն գումարի:
Ավելացնենք նաև, որ այս ռեալիթի շոուի հասցեին հնչել են բազմաթիվ քննադատություններ, քանի որ մասնագետների կարծիքով` վայրի պայմաններում ծննդաբերությունը կարող է հանգեցնել երեխաների մահվան: