▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Kicker. Մխիթարյանը` Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ

 

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը գերմանական

Kicker պարբերականի կողմից  ճանաչվել է Բունդեսլիգայի 2015-16 թթ լավագույն ֆուտբոլիստ։

Ըստ պարբերականի, Դորտմունդի «Բորուսիայի» հայազգի ֆուտբոլիստը ողջ մրցաշրջանի ընթացքում միջինը վաստակել է 2,57 բալ։ Նրան հաջորդում է «Աուգսբուրգի» դարպասապահ Մարվին Հիտցը, որը ստացել է 2,64 բալ։

 Kicker-ը յուրաքանչյուր տուրից հետո գնահատականներ է նշանակում խաղացողներին։ Հենց դրանց միջին հաշվարկով էլ որոշվում է մրցաշրջանի լավագույն խաղացողը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ գերմանական հանրահայտ Deutsche Welle միջազգային հանրային հեռուստաընկերությունը հարցում էր անցկացրել երկրպագուների շրջանում որոշելու համար Բունդեսլիգայի 2015/16 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին:

Հարցմանը մասնակցածների ձայների մեծամասնությունը` 26 տոկոսը բաժին է հասել Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Նա առաջ է անցել Լևերկուզենի «Բայերի» մեքսիկացի հարձակվողԽավյեր «Չիչարիտո» Էրնանդեսից (21 տոկոս) ու «Բավարիայի» ֆուտբոլիստներ Ռոբերտ Լևանդովսկուց և Տոմաս Մյուլերից(երկուսն էլ` 17 տոկոս):

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին