▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԿԳ նորանշանակ նախարարը՝ իր բիզնեսի մասին

«Երիտասարդ դաշնակցականները համալսարանների ուսանողական խորհուրդներում չեն լինի»,-պնդում է ԿԳ նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը.

«Համալսարանն ինքը պետք է ասի, թե ինչպես ձևավորեն ուսանողական խորհուրդ, որը կլինի ինքնուրույն, կհետաքրքրվի այդ համալսարանի խնդիրներով: Եթե ուսանողները թույլ են տալիս, որ ձևավորվի մի խորհուրդ, որն իրենց կյանքի, կենցաղի, խնդիրների հետ առնչություն չունի, ուրեմն նրանք չեն հասկանում, թե որտեղ են»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լևոն Մկրտչյանը:

Նախարարն անդրադարձավ նաև «Ինտեր Լոտո»-ի հետ իր կապին՝ ասելով, որ այն  եղբորն է ու ինքը կապ չունի դրա հետ:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին