▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԿԳ նախարարն ի՞նչ իրավունք ունի եթերում ռուսերեն խոսել

«Որքան էլ Հայաստանը ճկռում է տարբեր խնդիրներից՝ սոցիալական, տնտեսական, քաղաքական, այնուամենայնիվ ես կարևորում եմ մեկ այլ հարց՝ լեզվի հարցը: Այն ոչ միայն հաղորդակցման միջոց է, այլև այն ինքնությունն է, անկախությունը, ազգային հպարտությունը: Հայաստանում պետական հիմնարկները, պետական պաշտոնյաները, հեռուստաընկերություններն այն անընդհատ  ոտնահարում են իրենց անգրագետ, ոչ մաքուր հայերենով: Ամենուր հայերենի վիճակը վատանում է: Քանի՞ անգամ եմ ասել՝ խորհրդարանում «իչ»-ով մի դիմեք: Էս մոնղոլական ավանդույթը որտեղի՞ց եկավ Հայաստան: Ախր հայի ազգանունն այնքան լավ ինֆորմացիա ունի.դա ազգն է, տոհմը, ընտանիքը: սա թողած՝ ինչո՞ւ եք գնում «իչ»-երի: Իմացե՛ք, որ ում այդպես եք դիմում՝ վիրավորում եք: Հեռուստատեսությունը սպանում է:

«Կիսաբաց լուսամուտներ»-ը, սերիալները նայեք: Այդ աղբը միացնում ես՝ ֆիզիկական ցավ ես զգում: Что? Где? Когда? եք խաղում, լավ եք անում: Խաղացե՛ք որ լեզվով որ ցանկանում եք, բայց եթեր մի տվեք այլալեզու հաղորդումը: ԿԳ նախարարը ի՞նչ իրավունք ունի եթերում ռուսերեն խոսել, երբ որ կա օենք՝ ՀՀ-ում հեռուստատեսության լեզուն հայերենն է»,-ԱԺ-ում ասաց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին