▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կեղծ ռոմից 11 հոգի մահացել է

Կուբայում կեղծ ռոմից 11 հոգի մահացել է: Եվս 4-ի վիճակը ծանր է: Նույն ախտանիշով ևս 60 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:

Պարզվում է, որ երկու հոգի Դեղագիտության ինստիտուտից մեթանոլ են գողացել և վաճառել են Լա Լիսայի բնակիչներից մեկին, ով էլ ռոմի անվան ներքո սա վաճառել է իր հաճախորդներին:

Նշենք, որ մեթանոլն ազդում է մարդու նյարդային և սիրտ-անոթային համակարգի վրա: Մեթիլ սպիրտը իր համով և հոտով չի տարբերվում էթիլ սպիրտից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին