▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կեղծ լուրերի, թուրքերի ու ռուսների շահերի, «քլիքամոլության» մասին և ոչ միայն...

Asekose.am-ի թղթակիցը Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի և բլոգեր Տիգրան Քոչարյանի հետ զրույցում փորձել է պարզել համացանցում ու ռուսական լրատվամիջոցներում Քեսաբի մասին իրականությանը չհամապատասխանող տեսանյութերի ու հրապարակումների պատճառների ու հնարավոր հետևանքների մասին:

Ըստ  Սամվել Մարտիրոսյանի` այս ամենի հիմքում մի քանի խնդիրներ կան.

«Արդեն երեք  օր է, ինչ այդ տեսանյութերը  տարածվում են հայերի կողմից, և ոչ մի ձևով չենք կարողանում  մարդկանց հասկացնել, որ այս  ամենը Քեսաբի հետ  որևէ  կապ չունի: Բարեբախտաբար, հայերի սպանության հետ կապված ոչ մի դեպք դեռևս չի արձանագրվել:

Ինչ վերաբերում է ռուսներին,  ապա նրանց համար օգտակար առիթ է ցույց տալու, որ Արևմուտքը  փաստացի  պաշտպանել է կատարվածը: Ռուսները, կարծես, ասեն. «Սա էլ Ձեր  ժողովրդավար  զինյալներն  են»: Ռուսների համար ստեղծված իրավիճակը  քարոզչական  նյութ է, որը,   ցավոք սրտի, մենք  ենք նրանց  տվել:

Ուղղակի` վաղ թե ուշ  կասեն, որ հայերը  կեղծ տվյալներով աշխարհին «լացացնում են»,  և  սա ստվեր  կգցի ցեղասպանության  թեմայի վրա»:

Մասնագետի խոսքերով` ռուսները  նաև փորձում են ցույց տալ, որ օգնում են իրենց դաշնակից հայերին, ինչու չէ, Քեսաբի շնորհիվ շեղվում է նաև  ուշադրությունը Ղրիմի խնդրից:

Որպես խնդրի լուծում Սամվել Մարտիրոսյանը փորձում է գտնել նմանատիպ նյութեր տարածողներին.

«Խնդրում եմ դադարեցրեք նման նյութեր տարածելը: Խոսքս ուղղում եմ ոչ թե լրատվամիջոցներին, այլ ուղղակի սոցկայքերի օգտատերերին»:

Ի տարբերություն Սամվել Մարտիրոսյանի, տեղեկատվական անվտանգության մասնագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանը Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր  կարծիքով  ռուսները վերջինն են, ովքեր կարող են այս հարցից օգուտ ունենալ.

«Ամենամեծ օգուտն ունի Թուրքիան, ով Սիրիայի և Հայաստանի հետ կապված իր խնդիրներն է փորձում լուծել, ինչպես նաև ԱՄՆ-ն, ով էլ իր հերթին թույլ է տալիս դաշնակից Թուրքիային այսպիսի  վայրագություններ կատարել,  ավելին` դեռ մի բան էլ օժանդակում է Ալ Քաիդայի գրոհայիններին»:

Տիգրան Քոչարյանի խոսքերով նույնիսկ  ընտրված  վայրն էլ պատահական չէ.

«Այս ամենը կատարվում է հենց Քեսաբում,  որովհետև այնտեղից  ուղղակի ոչ շատ հեռու գտնվում է ռուսական ռազմաբազան, իսկ արևմտյան զանգվածը, վիրավորված լինելով Ղրիմից,  փորձում է  այս ձևով իր հարցերին լուծում գտնել: Բայց, ցավոք սրտի, այս ամենը կապվում է Քեսաբում իրենց համար հանգիստ ապրող սիրահայերի հետ»:

Ինչ վերաբերում է ռուսական լրատվամիջոցների ապատեղեկատվության տարածմանը, ապա  բլոգերը դա բացատրեց վերջիններիս ռեյտինգամոլությամբ.

«Lifenews-ը միշտ  էլ այդ տեսակ նյութեր է  տարածում: Ինքս ոչինչ  չեմ տեսնում այդ  ամենի մեջ: Lifenews-ի դեպքում պարզապես քլիքամոլություն է: Ռեյտինգացավով մեր հայկական լրատվամիջոցներն  էլ են տառապում:

Սակայն այդ  ապատեղակատվությունն  նաև  օգուտ է բերել, չէ՞ որ ավելի շատ  մարդ է  սկսել  հետաքրքրվել Քեսաբի թեմայով: Սակայն տվյալ դեպքում սխալ տեսանյութ  դնելով` խոսքը միայն կիսով չափ ապատեղեկատվություն  մասին է: Մնացածը համապատասպանում է իրականությանը` հայերի վրա հարձակվում և տեղահանում են»:

Իսկ որպես վերջաբան Տիգրանն ավելացրեց, որ  իրականում ունենալով  նորմալ տեղակատվություն ստանալու  միջոցներ` պատգամավորներ, ովքեր այս պահին այնտեղ են, թեմ, համայնք, նախընրում ենք տարածել ոչ ստուգվածը, կամ էլ մեր հորինածը.

«Նույն Lifenews-ի տարածած տեղակատվությունն իրականում ռուսների տարածածը չէր: Դա երկու շաբաթ առաջ  անվանափոխված տարբերակով համացանցում էր հայտնվել: Կարծում եմ, որ դա արել էին,  Բաշար Ալ Ասադի կողմնակիցները, որովհետև հենց սիրիական զինվորներն էին տեսանյութում գլխատվում, իսկ իրենք այս ձևով փորձում են լուծել իրենց հարցերը: Դժբախտաբար, հայերն այս ամենի մեջ են ներքաշվում»:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին