▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կենտրոնի թաղապետը Անահիտ Սիմոնյանի ռեստորանում, «Մակարենա»-ի տակ, տղամարդու գլխին ափսեներ է կոտրում

Օրեր առաջ Երևանում Պուշկինի 38 հասցեում գործող Yassou ռեստորանային համալիրում «փարթի» է իրականացվել, որը կապված է եղել այդ ռեստորանային համալիրի 1 տարվա հետ։

Շամշյան․ com-ն է գրում ու մանրամասնում․  «Տիկտոկյան օգտատերերից մեկը տեսանյութ էր տարածել, որում երևում է, թե ինչպես է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը «Մակարենա» երաժշտության տակ ափսեներ կոտրում։

Նշված ռեստորանային համալիրը պատկանում է դիզայներ, երգչուհի Անահիտ Սիմոնյանին, ով նույնպես ներկա է եղել միջոցառմանը ու ականատես է եղել՝ ինչպես է թաղապետն ափսեները կոտրում հավանաբար իր ընկերոջ գլխին։

Այստեղ են ասում «Վույ աման աման, վույ աման, թագավոր լինելուց լավ բան, կեր խմիր քեֆ արա շարունակ, աշխարհը խալի է ոտքիդ տակ» կամ «աշխարհք կանգնի, իջնող կա»»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին