▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կենտրոնի արագաչափերը գործադուլ են հայտարարում

armcomedy.com-ը գրում է. «Կենտրոն» վարչական շրջանում տեղադրված արագաչափերը սպառնում են գործադուլ հայտարարել: Բանն այն է, որ կենտրոնում արագությունը գերազանցող վարորդների քանակը շատ ավելի քիչ է, քան մնացած վարչական շրջաններում: «Ամբողջ օրը խցանումներում կանգնած են, ո՞նց արագություն գերազանցեն, իսկ Մասիվի արագաչափերը ակտ ա, որ ճպցնում են», – բողոքեց գործադուլի կազմակերպիչ RX-714-ը: Նա պնդում է, որ կենտրոնում արագաչափերը միայն գիշերվա ուշ ժամերին են արձանագրում 1-2 արագության գերազանցում, իսկ ընտանիք պահելու համար դա բավական չէ:
Արագաչափերի մյուս բարձրացրած խնդիրն այն է, որ գանձված գումարներից նրանք ոչ մի լումա չեն ստանում, ամբողջ գումարը գնում է կամ ընկերության սեփականատիրոջը, կամ ճանապարհային ոստիկանության արտաբյուջե: «Մի քիչ անարդար չի ստացվու՞մ. մենք վիզ դնենք, մենք հայտնաբերենք, մենք նկարենք, իսկ գումար ստանան բոլորը, բացի մեզանից», – նշում է RX-714-ը. «Դա հերիք չի, դեռ մի հատ էլ ցուցակ են տվել համարների` ում պետք ա չնկարենք, էս մեր մեջ էլի: Գիշերվա կեսին արդեն աչքդ կպնումա, մեկ էլ տեսնում ես 120-ի տակ մեկը գռռցնումա, մի կերպ հասցնում, նկարում ես, պարզվում ա պետք չէր նկարել»:
Արագաչափերը առաջարկում են գոնե սահմանել հերթափոխ` մի ամիս աշխատեն կենտրնում, ապա տեղափոխվեն ավելի «յուղոտ» շրջաններ: «Երրորդ մասում ընկեր ունեմ, մեր TS-603-ը, արդեն մեքենա ա գնել, պատրաստվում ա հիպոտեկի դիմել, իսկ մենք ստեղ էշի պես աշխատում ենք», – բացատրեց RX-714-ը. «Չեմ ասում տանեն ամենալավ տեղը դնեն, ես հո Սևանի մայրուղու վրայի «Սպիշկա» DZ-777-ը չեմ, բայց նենց միջին տեղ, որ օրվա հացը աշխատենք, մի երկու կոպեկ էլ հետ գցենք»: Ի դեպ` վերոհիշյալ արագաչափը 2017թ. արդեն պատրաստվում է առաջադրվել որպես Ազգային ժողովի մեծամասնական պատգամավորի թեկնածու:
Կուսակցություններից դեռ ոչ մեկը չի ցանկանում խորքային քննել արագաչափերի հարցը` պնդելով, որ երկրում կան շատ ավելի առաջնային խնդիրներ: Եթե անտարբերությունը շարունակվի RX-714-ն ու ընկերներները մտադիր են հիմնել սեփական կուսակցությունը, աննունն էլ արդեն որոշել են` Սոցիալ-դեմոկրատական էլեկտրական կուսակցութուն:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին