▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կընդունի՞ Ծառուկյանը եկեղեցու փողերի գող ՀՀԿ-ական նախկին քաղաքապետին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալուց հետո ակտիվորեն սկսեցին լուրեր տարածվել, որ հնարավոր է ՀՀԿ-ն լքի նաեւ գժի թղթով հայտնի Գյումրու քաղաքապետ աշխատած Վարդան Ղուկասյանը, ինչը հենց ինքը՝ Վարդանիկը, չի հերքել:

Հանրապետականից դուրս գալուց հետո նրա հանգրվանը, ամենայն հավանականությամբ, լինելու է Բարգավաճ Հայաստանը: Սակայն հարցն այն է, թե արդյոք կընդունի եկեղեցի կառուցող Ծառուկյանը մի մարդու, ով ամբողջ Գյումրիով հայտնի է որպես Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու համար հանգանակված գումարները «թռցնողը»:

Հիշեցնենք, որ կա նաեւ մի ֆիլմ, որտեղ ապացուցվում է գողության փաստը եւ, որ քաղաքի բնակիչներից մի քանիսը քաղհայց են պատրաստում Վարդանիկի դեմ՝ եկեղեցու շինարարության փողերը հետ վերադարձնելու պահանջով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին