Տեղեկացրել էինք, որ ոչ անհայտ բլոգեր Արուս Գալստյանն իր «Արուսյա-Կավկազ» Յութուբի էջում ցույց է տվել Գագիկ Ծառուկյանի որսի ավարն ու կենդանիների հավաքածուն։ Տեսանյութը համացանցում առաջացրել էր մի քանի բնապահպանների դժգոհությունն ու զայրույթը։
Համացանցում կարճ հոլովակ է հայտնվել, որում՝ կենդանիների գլուխներով պատված մեծ սրահում՝ Գագիկ Ծառուկյանը պատմում է, թե ինչպե՞ս է որսով զբաղվում․ այս տեսանյութի ներքո մարդիկ նույնպես իրենց բացասական վերաբերմունքն են հայտնում երևույթի վերաբերյալ․ մեկնաբանություններին կարող եք հետևել այս հղումով։
Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։