«Եթե մենք երեկ չերևայինք հրապարակում, աշխարհը ասելու էր, որ մենք արժանի ենք մեր իշխանությանը: Մենք շատ քչով, բայց մեր ազգի պատիվը փրկեցինք»,-այսօր «Նոր Հայաստան» փրկության ճակատի հանրահավաքի ժամանակ հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը, ով վստահեցրեց, որ ԿԸՀ-ին հանգիստ չեն թողնելու՝ ցույց են տալու, որ չեն համակերպվելու. «Մենք մեր չարչարանքի պտուղները շուտով քաղելու ենք»,-նշեց նա:
Երթի մասնակիցները հայտարարեցին, որ ժամը 18,00-ին նրանք կվերադառնան Ազատության հրապարակ ու կմիանան ՀԱԿ-ին:
Այս պահին «Նոր Հայաստանը» երթով շարժվում է դեպի ԿԸՀ: