▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կբարձրացնեն Արթուր Բաղդասարյանին կուսակցության նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Էջմիածնում գեներալ Մանվել Գրիգորյանի ու նրա որդու հետ տարաձայնություններ ունեցած Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը օրերս այցելել է «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին եւ փորձել ԱԺ ընտրություններից առաջ Էջմիածնում ձայներ ապահովելու դիմաց ՀՎԿ ցուցակում իր համար անցողիկ տեղի շուրջ պայմանավորվել։ Արթուր Բաղդասարյանը հանուն Էջմիածնի կարծես չի մերժել:

Նշենք, որ ՀՎԿ-ին միացած կուսակցությունների ղեկավարները պատրաստվում են արտահերթ համագումար հրավիրել եւ բարձրացնել Արթուր Բաղդասարյանին կուսակցության նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը, քանի որ նա չի կատարել իր խոստումը եւ խորհրդարանական ընտրությունների ցուցակում իրենց խոստացված տեղերը չեն ապահովվել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին