Մի քանի հայկական կայքեր այսօր տարածել են աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շառլ Ազնավուրի հարցազրույցը՝ որտեղ վերջինս սկանդալային հայտարարություններ է անում, խոսում Հայաստանում կոռուպցիայի մասշտաբային դրսևորումների, երկրից արտագաղթի մտահոգող ծավալների, ինչպես նաև արտահայտվում հայ-թուրքական հարաբերությունների ու հնարավոր հաշտեցման մասին...
Հարցազրույցը համացանցի հայ օգտատերերի մոտ վրդովմունք է առաջացրել, սակայն հարկ է նշել, որ համացանցում այսօր տարածված հարցազրույցը, որն Ազնավուրը տվել է Nouvelles d’Armenie թերթին , մոտ 4 տարվա վաղեմություն ունի և հրատարակվել է 2011-ի հոկտեմբերին:
Եթե Nouvelles d’Armenie-ի բաժանորդ եք և գիտեք ֆրանսերեն, ապա հոդվածը կարող եք կարդալ այս հղումով:
Նշենք, որ Ազնավուրն այն ժամանակ, մասնավորապես, հայտարարել էր, որ Հայաստանն օրեցօր գնալով ավելի շատ է դատարկվում, և մոտ ապագայում երկիրը կվերածվի խխունջի դատարկ պատյանի: Նա նաև ասել էր ՝ Հայաստանը ղեկավարում էր մաֆիոզներ/ նշենք, որ այս վերնագրով՝ Ազնավուրի հացազրույցի հատվածը նույն 2011-ի դեկտեմբերին վերահրատարակվել էր նաև շվեյցարական կայքերում/:
Հիշեցնենք, որ անցած տարեվերջին էլ թուրքական թերթերից մեկում էր տպագրվալ հարցազույց Շառ Ազնավուրի հետ, սակայն հետո ՀՀ ԱԳՆ-ն ու անձամբ շանսոնյեն ու ն, ով , հիշեցնենք, որ նաև մեր դեսպանն է Շվեյցարիայում, հերքել էին, որ որևէ թուրքական թերթի նահարցազրույց է տվել: