Իսպանական Կաստրիլյո դե Մուրսիա բնակավայրում յուրաքանչյուր տարի տեղի է ունենում 400 տարուց ավելի պատմություն ունեցող El Salto del Colacho տոնակատարությունը: Այն թարգմանաբար նշանակում է «սատանայի ցատկ»։
Միջոցառման ընթացքում գույնզգույն հագուստներ հագած մարդիկ բառիս բուն իմաստով ցատկում են գետնին ներքնակների վրա պառկած նորածինների վրայով: Ապա փոքրիկների վրա վարդի թերթիկներ են լցնում և քահանան աղոթք է կարդում։ Այս ինքնատիպ ձևով իսպանացիները պաշտպանում են փոքրիկներին չար ուժերից: