▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կայացել է «Дед 005» ֆիլմի երևանյան պրեմիերան

 

Esyes.am-ը գրել է, որ երեկ երեկոյան Մոսկվա կինոթատրոնում կայացել է «Дед 005» ֆիլմի երևանյան պրեմիերան: Ֆիլմը ռուսական նախագիծ է, որի ռեժիսորն ու սցենարի հեղինակը Մհեր Մկրտչյանն է, ով ստացել է պատվավոր հորեղբոր` մեծանուն դերասանի անունը: Ֆիլմում նկարահանվել են ոչ միայն հայ, այլև օտարերկրացի հայտնի դերասաններ` Հրանտ Թոխատյանը, Մկրտիչ Արզումանյանը, Լուիզա Ներսիսիյանը, Աննա Պոպովան, Լևոն Ղազարյանը, Սերգեյ Շակուրովը, Վախթանգ Կիկաբիձեն, Անդրիս Բուլիսը, Ալեսյա Սուդզիլովսկայան:

Հրանտ Թոխատյանը նշել է, որ ֆիլմում նկարահանվել է անցած տարի և նկարահանումների մոտ 80 տոկոսը Հայաստանում է անցել, մյուս մասը` Մոսկվայում: «Մհերի հետ առաջին անգամ էի համագործակցում, սակայն նա երեք շատ հաջողված ֆիլմ ունի և Ռուսաստանում բավականին մեծ ճանաչում ունի՝ որպես ռեժիսոր և սցենարիստ»: Պարոն Թոխատյանը համոզված է, որ դերասանի համար չկան առաջնային և երկրորդական դերեր, պարզապես կա դեր և չկա դեր:

 

Առավել մանրամասն` այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին