▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կայացավ Հայաստանի պարային 4-րդ օլիմպիադան

Նոյեմբերի 4-ին «Դինամո» ՄՀԿ-ում կայացել է Հայաստանում 4-րդ պարային օլիմպիադան, որի կազմակերպման բացառիկ իրավունքը տրված է «Կատարողական արվեստի համահայկական ասոցիացիային»:

ԿԱՀԱ-ն հանդիսանում է Միջազգային պարային կազմակերպության (IDO), Համաշխարհային արվեստի և պարի ալիանսի (WADA), Չերլիդինգի Միջազգային Միության (ICU) և Չերլիդինգի եվրոպական միության (ECU) պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Առաջնության գլխավոր մրցավարը եղել է Ռուսաստանում Ֆլամենկոյի ֆեդերացիայի նախագահ, Միջազգային պարային կազմակերպության ֆլամենկո պարաձևի կոմիտեի նախագահ, միջազգային բարձր կարգի մրցավար Յուլիա Պլախոտինան (ՌԴ, Մոսկվա): Հաշվիչ հանձնաժողովը գլխավորել է Վալերիա Օդինցովան (ՌԴ, Կրասնոդար): Մրցավարական կազմում են եղել նաև Աննա Կարապետյանը, Արմինե Զարյանը, Էլեն Գրիգորյանը, Գեորգի Զոհրաբյանը, Քրիստինա Ավակիմյանը, Արման Սարոյանը, Արմեն Մխիթարյանը, Արմինե Գրիգորյանը, Վարդան Թադևոսյանը, Գարիկ Ալեքսանյանը և Սարգիս Անդրեասյանը: Առաջնությանը մասնակցել են 40-ից ավել պարային կոլեկտիվներ ՀՀ մարզերից, ԼՂՀ-ից և մայրաքաղաք Երևանից տարբեր տարիքային խմբերում հետևյալ պարային ուղղություններով. հիփ-հոփ, պարային շոու, էստրադային պարեր, ջազ, մոդեռն, հայկական շողովրդական պարեր, ոճավորված ժողովրդական պարեր, աշխարհի ժող. պար, սալսա, բրեյք դանս, ստրիթ շոու, փոպպինգ և այլն:

ԿԱՀԱ նախագահ, միջազգային կարգի մրցավար Արտաշես Մեսրոպյանը Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում նշել է, որ Հայաստանում տարեց տարի զարգանում են ժամանակակից պարային ուղղությունները, որոնց խթան են հանդիսանում նմանօրինակ առաջնությունները:

«Այսօր արդեն վստահաբար կարող եմ ասել, որ Հայաստանը կարող է մեծ պատվիրակությամբ հանդես գալ Համաշխարհային պարային օլիմպիադայում, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում և արժանանալ մրցանակային բարձր պարգևների»,- զրույցում նշել է Արտաշես Մեսրոպյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին