Ցյուրիխում կայացավ 2018թ աշխարհի առաջնության եվրոպական գոտու փլեյ –օֆֆի վիճակահանությունը:
Ընտրական փուլում խմբերում 2-րդ տեղերը գրաված ութ հավաքականները կազմեցին 4 զույգեր եւ անցումային հանդիպումներով կվիճարկեն այս գոտու վերջին չորս ուղեգրերը:
Կատարված վիճակահանության արդյունքով ձեւավորվեցին այսպիսի զույգեր.
Հյուսիսային Իռլանդիա – Շվեյցարիա
Խորվաթիա – Հունաստան
Դանիա – Իռլանդիա
Շվեդիա – Իտալիա
Առաջին հանդիպումները կկայանան նոյեմբերի 9-ին, առաջինը նշված ընտրանիների խաղադաշտում, իսկ պատասխան խաղերը՝ նոյեմբերի 12-ին: