Սերժ և Ռիտա Սարգսյաններն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա են գտնվել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սբ. Զատկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սբ. Պատարագին:
Այս մասին տեղեկացնում է Նախագահականի լրատվական ծառայությունը:
Ի դեպ, Պատարագից հետո Վեհարանում կայացած ընդունելությանը Սերժ Սարգսյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ձու են կռվեցրել: