▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կաթողիկոսը ճիշտ կանի խնդրի գործարարներն Բերդում նախ գործարան կառուցեն, հետո նոր եկեղեցի

Շատ աղքատ վիճակում էր գտնվում Բերդ քաղաքը, մարդիկ շատ լավն էին, շատ պարզամիտ ու ուղղախոս, բայց քաղաքի ու շրջանի տնտեսական վիճակը շատ վատ էր, թերևս ամենավատն է Հայաստանում: Քաղաքի զարգացման հեռանկաների մասին ունեմ շատ մակերեսային պատկերացումներ, սակայն ենթադրում եմ, որ պետք է զարգանա պահածոյագործությունն ու գինեգործությունը: Բայց այն ինչ տեսա Բերդ քաղաքի կենտրոնում, ինձ շատ զարմացրեց, այդ չքավորության պայմաններում կառուցվում էր ՃՈԽ ու մեծ ԵԿԵՂԵՑԻ: Դա ինձ չէր զարմացնի, եթե եկեղեցի կառոջցվեր համեմատաբար նորմալ պայմաններ ունեցող մի քաղաքում, քանզի եկեղեցի կառուցելը դա միլիոնների գործ է: Ինձ ճիշտ հասկացեք խնդրում եմ, բայց ավելի ճիշտ է նախ մարդուն պահել իր հողի վրա, այսինքն աշխատատեղ ստեղծել, հետո նոր նման մեծության հոգևոր կառույցի մասին մտածել: Ենթադրում եմ, որ եկեղեցին կառուցվում է բարերաների ջանքերով և եթե դա այդպես է, ապա Ամենայն Հայոց կաթողիկոսը ճիշտ կանի, եթե խնդրի այդ գործարարներն Բերդում  նախ գործարան կառուցեն, հետո նոր եկեղեցի: Մի մոռացեք, որ Շամշադինի ու հարակից գյուղերի ժողովուրդը նաև սահմանապահներ են և շատ դուխով սահմանապահներ:

 

Զոհրաբ Եգանյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին