▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կասկադում այսպիսի ձայն չի հնչել. Երևանում է ամերիկյան ջազային դիվա Ջիզել Ջեքսոնը

ԱՄՆ դեսպանությունում երեկ կազմակերպված ընդունելությունը՝ նվիրված Միացյալ Նահանգների անկախության 243-րդ տարեդարձին, նշանավորվել է  մոթաուն երաժշտության գեղեցիկ երեկոյով: 

Միջոցառմանը, հիրավի,  առանձնահատուկ հմայք են հաղորդել Ջիզել Ջեքսոնն ու Ռաֆայել Վղեսնիգի Սոուլ Գիֆթ բենդը՝ հյուրերին ներկայացնելով բացառապես ամերիկյան երաժշտական ուղղություն համարվող մոթաուն երաժշտությունը, որը 1960-ականների փոփ, R&B և սոուլ երաժշտության ինքնատիպ համադրություն է:  Իսկ այսօր,  հուլիսի 3-ին՝ ժամը 20-ին բենդը հանդես կգա անվճար բացօթյա համերգով Գաֆէսճեան քանդակների պարտեզում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին