«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կաշառք պահանջելու եւ վերցնելու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանի գործն իրավապահները ռեկորդային արագությամբ քննեցին, եւ նախօրեին հայտնի դարձավ դրա նախաքննության ավարտի մասին:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Շենգավիթ վարչական շրջանի դատավոր Ի. Բարսեղյանը, ով մեղադրվում է քաղաքացիական գործի շրջանակներում 1000 դոլար կաշառք վերցնելու մեջ, չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը: Թերթի տեղեկությունը պաշտոնապես ճշտել չհաջողվեց, քանի որ դատավորը իր փաստաբանին արգելել է շփվել լրատվամիջոցների հետ:
Այդուհանդերձ, մեր աղբյուրները հայտնում են, որ դատավորի գործը շատ կարճ ժամանակում նաեւ դատարան կուղարկվի: Ըստ երեւույթին, հսկող դատախազը առարկություններ չի հայտնի: Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ 1000 դոլար կաշառք վերցրած դատավորին սպառնում է 7-12 տարվա ազատազրկում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում