▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կաշառակեր քաղաքացիների մոտ տոն է. ընտրակաշառքների չափերը ռեկորդային են լինելու

Կասկածներից վեր է , որ գալիք ավագանու ընրությունները պատմական ռեկորդ են սահմանելու ընտրակաշառքների և քարոզարշավի համար ներգրավված միջոցների չափով։ Ներքին խոսակցությունների համաձայն, ամեն ընտրված թեկնածուից մոտավորապես 200 հազար դոլար է պահանջվելու քարոզարշավի վրա։

Սա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ մասնակից գրեթե ոլոր քաղաքական ուժերի համար խիստ սկզբունքային է հաղթանակը, հատկապես ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և Ժառանգության համար։
Ընդ որում, եթե Ժառանգությունը իր ռեսուրսների զգալի մասը ծախսել է նախագահականի վրա, իսկ ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն էդքան էլ լավ ֆինանսական վիճակում չեն, ապա ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն ակնհայտորեն խնդիրներ չունեն այս առումով։ Ըստ այդ, չզարամաք, երբ մենք ականատես լինենք հայաստանյան դրմապանակային ժողովրդավարության հերթական դրսևորումին, որովհետև ինչպես ՀՀԿ-ն, այնպես էլ ԲՀԿ-ն հստակ գիտակցեցին նախագահական ընտրություններից հետո, որ եթե ուզում են պահել իրենց դիրքերը, անգամ ամենամանր ընտրությունների համար պետք է հատկացնեն առանձին բյուժե ընտրակաշառքի համար և աայդ դեպքում ոչ մի էական ցնցում չի լինի։
Դե իսկ ընտրակաշառքին կարոտ մնացած կաշառակեր քաղաքացիների մոտ իսկսկան տոն է լինելու, որովհետև ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն մրցելու են, թե ով ավելի շատ փող կբաժանի ու չեմ զարմանա, եթե այս ընտրություններին բաժանվելիք ընտրակաշառքների միջին չափը 30 հազար դրամն էլանցնի։
Զավեշտը նրանում է, որ եթե այս կանխատեսումս իրականանա, ապա մենք էլի կունենանք անամպ վիճակ ընտրատեղաասերում՝ առանց լցոնումների ու ահաբեկման, իսկ ընտրություններից հետո ականտես կլինենք մենակ սիմվոլիկ հետընտրական բողոքի ակցիաների։

 

Արմեն Առաքելականի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին