ԱԺ-ում պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարությանն ուղղված հարցը վերաբերում էր վարչապետ Կարեն Կարապետյանին.
«Նախորդ քառօրյայի հարց ու պատասխանին չէիք մասնակցում, Մոսկվայում էիք: Սա կարո՞ղ է նշանակել, որ ամեն անգամ, երբ ընտրություն լինի ՀՀ Սահմանադրության և Մոսկվայի միջև, Դուք հօգուտ Մոսկվայի ընտրություն կատարեք: Սա որպես նախահարց, իսկ բուն հարցս գազի սակագնին է վերաբերում: Եթե իրադարձությունները Ձեր հարազատ ՀՀԿ-ի համար բաենպաստ կերպով զարգանան ու հանկարծ Ձեր կառավարությունը շարունակի գործել, կարո՞ղ եք երաշխավորել 2 բան.ընտրություններից հետո էլէներգիայի և գազի սակագները չեն բարձրանա՝ նախկինում արձանագրված սցենարներով, և երկրորդ՝ ՀՀ-ն գնի նվազեցման համար չի վճարի ինչ-որ ռազմավարական օբյեկտով, շահով, հեռանկարով»,-հարցրեց պատգամավորը:
Կարծում եմ՝ նախահարցի պատասխանը չեք ակնկալում,-ամբիոնին մոտենալով ասաց վարչապետ:
«Ակնկալում եմ»,-պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:
«Այս դեպքում դա նախահարց չէր, այլ հարց»,-նետեց վարչապետն ու շտապեց պատասխանել բուն հարցին.
«Ասում եմ՝ այո»,-եղավ վարչապետի պատասխանը:
«Ձեր կարճ պատասխանը հնարավորություն տվեց ևս մեկ հարց տալ: Մոսկվայում գտնվելու ժամանակ կարծեմ Դուք էիք «Ամերիկանո» սուրճն առաջարկել «Ռուսիանո»անվանել: Ուզում եմ իմանալ՝ Ձեր կառավարությունում այս առաջարկությունն իրականություն դարձե՞լ է»:
«Ընտրություններից հետո այո՛, գազի գինը չի բարձրանալու, Հայաստանն էլ ռազմավարական օբյեկտով չի վճարելու»,-նախորդ հարցի պատասխանը հստակեցրեց ու այսքանով իր խոսքը եզրափակեց Կարեն Կարապետյանը: