▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարող է օրը ցերեկով քրեորեն պատժելի հայտարարություն անել, բայց ոչ մեկի պետքը չլինի...

«Մալադե՜ց, դուխը հերիքում է...
Պաշտոնյան կարող է օրը ցերեկով քրեորեն պատժելի հայտարարություն անել /ի գիտություն, ասեմ, որ ազգային արժեքները սահմանված չեն սահմանադրությամբ, իսկ ժողովրդավարությունն ու նրա արժեքները ամրագրված են/, բայց ոչ մեկի պետքը չլինի: Ընկերներ, սա խոսքի ազատություն չէ, սա սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչ է, ի դեպ.... Այ հենց սա է սահմանադրական կարգը տապալելու կոչը, եթե կուզեք...

Բայց այս ամենի մյուս կողմն էլ կա. իսկ ինքը միեւնույնն է, գաղափար չունի ոչ ազգային, ոչ էլ ժողովրդավարական արժեքներից... »,- ֆեյսբուքյան էջում այսպես է արձագանքել Ստյոպա Սաֆարյանն ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի աղմկահարույց հայտարությանն, ըստ որի «Ազգային արժեքներն ավելի կարեւոր են, քան ժողովրդավարությունը. ես պնդում եմ՝ ապրիլի 24-ից առաջ խոչընդոտողներին պետք է մեկուսացնել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին