Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր Գյումրի կատարած այցի ժամանակ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Սարիկ Մինասյանն ու Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը բանավիճեցին: Վարչապետը նկատողություն արեց քաղաքապետին ու Շիրակի մարզպետին, որ մայթերը քանդել են, և բնակչության համար տեղաշարժվելու հնարավորություն չեն ստեղծել:
Սարիկ Մինասյանը արձագանքեց. «Էս հլը փառք է»: Սա դուր չեկավ քաղաքապետ Սամվել Բալասանյանին, նա կոշտ պատասխան տվեց պատգամավորին: Ի պատասխան Սարիկ Մինասյանն ասաց. «Կլյաուզնիկը դու ես, այ…»:
«Է, դե չեղավ ժողովուրդ, հիմա կարող ա ստեղ մի հատ էլ քուչի կռիվ սկսի, մի հատ հանգստացեք, այ քեզ բան: Մի հատ էլ իմ ներկայությամբ հիմա նմա՞ն բան եք անելու», - զայրացավ Փաշինյանը:
Կարդացեք նաև՝ Ինչպե՞ս դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին Գյումրիի կայարանում
Կարդացեք նաև՝ Ճանապարհին լիքը արագիլներ կան. Նիկոլ Փաշինյանի «լայվը»՝ Երևան-Գյումրի արագընթաց գնացքից
Կարդացեք նաև՝ Երևան-Գյումրի երթուղու նոր էլեկտրագնացքի առաջին ուղևորը Նիկոլ Փաշինյանն է