▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կարոտում եմ». Էմմին մայրիկի մասնակցությամբ արխիվային լուսանկարներ է հրապարակել

Դիտեք նաև՝

ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Էմմին մայրիկի՝ երջանկահիշատակ երգչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանի մասնակցությամբ արխիվային լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրել է.
«Սիրում եմ քեզ», «Կարոտում եմ», «Բարև,  մամ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհին ինստագրամյան իր էջում հրապարակել էր «Այո» երգից մի հատված, որին կից կիսվել էր իր հույզերով.

«2011 թվական։ Ժպտում էի։ Հոգու դիակ էի՝ կոտրված, արժեքներս ու առաջնահերթություններս այլ էին։ Հորս մահը և մորս 4-րդ աստիճանի քաղցկեղն ուսերիս ծանրացան ևս մի 10 հազար տոննայանոց բեռի հետ, որը մենակ տարա։ Ո՞վ իմացավ արցունքներիս մասին, ո՞վ ինձ տխուր տեսավ։ Այնքան քիչ բան էր պետք մարդուն մենակ չթողնելու համար, այնքան քիչ։ Սակայն բոլորը լուռ մնացին, և իրականությունը քչերը պատմեցին։ Արդյոք վա՞խն էր նրանց հետ պահել։ Անտարբերությու՞նը։ էգոի՞զմը։ Եվ ի՞նչ է փոխելու 12 տարով ուշացած խոստովանությունը։ Ոչինչ։ Ես ինքս էլ չեմ փոխվել։ Միշտ ժպտում եմ։ Ո՞վ գիտի արցունքներիս մասին, ո՞վ է ինձ տխուր տեսնում»,- գրել էր Էմմին:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին