▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարո Փայլյանը Վաշինգտոնում պատմել է Հայոց ցեղասպանության մասին

Այսօրվա Թուրքիայում ստեղծված իրավիճակը հասկանալու համար անհրաժեշտ է վերադառնալ նախորդ դարի սկզբին Հայոց ցեղասպանությանը նախորդած իրավիճակին, Վաշինգտոնում անցած խարհրդաժողովի ընթացքում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, Թուրքիայի Ժողովրդական դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլյանը:

«Հայերը նախկինում կազմել են Թուրքիայի բնակչության 20 տոկոսը, այսօր մենք 0,1 տոկոսից էլ քիչ ենք: Մենք ցեղասպանություն ենք վերապրել եւ ես ծնվել եմ ցեղասպանություն վերապրած ընտանիքում»:

Անպատիժ հանցագործությունները նոր հանցանքներ են ծնում եւ այսօր Թուրքիայում քրդերը գրեթե նույն վիճակում են հայտնվել, որում հայերն էին մեկ դար առաջ, նշում է Կարո Փայլյանը.

«Նախորդ դարի սկզբին հայերիս միակ պահանջն ապակենտրոնացումն էր, սակայն, ցեղասպանությունից հետո ձեւավորվեց չափազանց կենտրոնացված Թուրքիա»:

Արդյունքում այսօր Թուրքիայում իշխանավորն անխուսափելի դառնում է սուլթան, նշում է Փայլյանը.

«Հարյուր տարի առաջ հայերն էին ոչնչացվում եւ նույն գաղափարախոսությունը՝ կենտրոնացված, անմարդկային ու անհոգի գաղափարախոսությունը շրջվել է քրդերի եւ բոլոր դեմոկրատների դեմ: Արդյունքում, այսօր Էրդողանը մեղադրանքներ է ներկայացնում բոլոր նրանց, ովքեր իրեն քննադատում են, եւ նրանց ահաբեկիչ անվանում: Եւ նա ասում է, որ շարունակելու է այդ պատերազմը մինչեւ ոչնչացվի ՛՛վերջին ահաբեկիչը՝՝, ինչի պատճառով յուրաքանչյուր օր 30-40 մարդ է զոհվում»:

Կարո Փայլյանի խոսքով, իր իշխանության առաջին տարիներին Էրդողանը, հետեւելով Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութողլուի խորհուրդներին, փորձում էր իրեն աշխարհի սունիների առաջնորդ հռչակել, սակայն, նրա մոտ ոչինչ չստացվեց եւ Դավութողլուն աշխատանքից ազատվեց: Այսօր Էրդողանը փոխել է մարտավարությունը, փորձելով իր շուրջը միավորել Թուրքիայի ազգայնականներին, ինչը հանգեցնում է տրամադրությունների սրմանը երկրի ներսում:

Ամերիկայի ձայն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին