Լոնդոնում շարունակվում է Աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը, որի 10-րդ տուրում առաջատար Մագնուս Կառլսենը սպիտակներով խաղում էր Բորիս Գելֆալդի հետ, ով նախորդ տուրում առավելության հասավ Լևոն Արոնյանի նկատմամբ: Հանդիպման ողջ ընթացքում Կառլսենն ուներ նյութական առավելություն և այն արդյունավետ օգտագործեց ու 48-րդ քայլին Գելֆալդը ստիպված եղավ անձնատուր լինել:
Այս հաղթանակից հետո Կառլսենը վաստակեց 7 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղուսյակը` Արոնյանից առաջ լինելով 0,5 միավորով: