BlogNews.am-ը գրում է, որ 28-ամյա հաղորդավարուհի, ասմունքող, «Cosmopolitan» ամսագրի գլխավոր խմբագիր Հրաչուհի Ութմազյանը տևական ժամանակ է, ինչ բացահայտում է հայ հայտնիների «Սպիտակ անկյունը»:
«Սպիտակ անկյուն» հաղորդմամբ հեռուստադիտողները ճանաչում են ոչ
միայն Ձեր հյուրին, այլև Ձեզ, որովհետև հաճախ խոսում եք նաև Ձեր անձնա-
կան օրինակի մասին: Դուք բա՞ց մարդ եք, թե՞ դա անում եք համապատաս-
խան մթնոլորտ ստեղծելու համար։
Իմ գործունեության դաշտերը տարբեր են՝ «Cosmopolitan» ամսագիրը, աշխատանքս հեռուստատեսությունում, բեմում, սակայն իմ էությունը նույնն է: Ես երբևէ չեմ կարող անել մի բան, որը համապատասխան չէ իմ իրական էությանը: Ես բաց, անկեղծ մարդ եմ և կարծում եմ, որ այլ կերպ ուղղակի հնարավոր չէ: Իհարկե, յուրաքանչյուր ձևաչափ ինչ-որ չափով թելադրում է իր տրամադրությունը. երբ ես առաջին անգամ մտա իմ տաղավար, ինձ հետ անբացատրելի բան տեղի ունեցավ: Տաղավարը, այն, ինչ ես ու մեր ամբողջ թիմը պատկերացնում էինք, թելադրեցին այն տրամադրությունը, որն առաջին իսկ օրվանից տիրեց «Սպիտակ անկյունում»: Սա այն է, ինչ ես կամ: Իմ տրամադրություններից, գուցե՝ իմ գույներից մեկը:
Փաստորեն, պատահական չէր դադարից հետո հենց «Սպիտակ անկյունով» վերադառնալը:
Միանշանակ ոչ: Ես կարծում եմ, երբ մարդը հայտնվում է եթերում (առհասարակ, ինչ էլ որ անում է), պետք է ասելիք ունենա: Լավ է, որ 1 տարվա դադարից հետո «Կոսմոյական» վարդագույն աշխարհից անցա միանգամից «Սպիտակ անկյուն»: Ինձ և, կարծում եմ, յուրաքանչյուր հաղորդավարի համար դա հետաքրքիր է ամեն մի անկյունը բացահայտելու առումով:
Իրական կյանքում է՞լ եք սիրում մարդկանց հարցեր տար, «փորփրել» ներաշխարհը:
Եթե ինձ ինչ-որ բան չեն պատմում, հարցեր չեմ տալիս, բայց շատ հետևողական եմ: Կարող եմ դիտարկել մարդու պահվածքը ժամանակի ընթացքում. ինձ հետաքրքիր է լինում նրան ճանաչելը: Երբեմն մտածում եմ՝ ինչ իրավիճակում ով ինչ քայլ կաներ, սպասում եմ ու տեսնում, որ այդպես էլ արեց: Ինչ-որ հոգեբանական գծեր են հայտնվել մեջս:
Հե՞շտ եք ճանաչում մարդկանց:
Ինձ թվում է՝ արդեն այո: «Սպիտակ անկյունը» սկսում եմ մարդու վաղ մանկությունից և երբեմն սկսում եմ ասել՝ իմ կարծիքով՝ դու այսպիսին ես եղել, հյուրը միանգամից զարմանում է և ասում՝ այո, էդպես էլ կա: Կարծում եմ՝ մարդու բնույթն ու տեսակը կարողանում եմ ճանաչել:
Ո՞րն է ամենամեծ փոփոխությունը, որ եղել է Ձեր կյանքում Հրաչուկից Հրաչուհի Ութմազյան դառնալու ճանապարհին:
Ես չէի ասի, որ Հրաչուկից Հրաչուհի Ութմազյան եմ դարձել: Իմ մեջ կան շատ գույներ. ես և՛ Հրաչուկ եմ, և՛ Հրաչուհի Ութմազյան, և՛ Չուչի, ինչպես անվանում են ինձ, և՛ Չու… Չեմ կարծում, որ փոխվել եմ: Ես մեծացել եմ, հասունացել, ինչ-որ առումով գուցե իմաստացել, գուցե մի փոքր աչքերիս արտահայտությունն է փոխվել, բայց իմ մարդ տեսակի մեջ գլոբալ փոփոխություն չի եղել:
Ի դեպ, աչքերի մասին. մի առիթով ասացիք, որ երբ նայում եք հայելու մեջ, Ձեր աչքերի մեջ մի քիչ անտարբերություն եք տեսնում, որից վախենում եք: Ի՞նչն է Ձեզ ստիպելանտարբեր դառնալ։
Գուցե դա լավ է, գուցե՝ վատ, բայց ես կորցրել եմ զարմանալու ունակությունս:
Վերադառնանք այնտեղ, որտեղ ասում էիք, որ սկսել եք մարդկանց լա՞վ ճանաչել:
Այո, երևի թե այդտեղից է գալիս: Ես ամեն ինչ սպասում եմ, ինձ համար ոչինչ զարմանալի չէ: Գիտեմ՝ ումից ինչ սպասել: Հետաքրքիր է, բայց այդպես է: Կուզեի մի անգամ լավ իմաստով զարմանալ... Գուցե ուղղակի այսպիսի շրջան է, և կանցնի:
Հիասթափվելու ունակությո՞ւնն էլ եք կորցրել:
Ասում են՝ մի սպասիր մարդուց ինչ-որ մի բան, որպեսզի հետո չհիասթափվես:
Ասելը հաճախ շատ ավելի հեշտ է, քան դա անելը:
Կարծում եմ, որ չէ... Գոնե հիասթափվելու ունակությունս չեմ կորցրել: Տա Աստված՝ որ չզգամ՝ կորցրե՞լ եմ, թե՞ չէ:
Հիասթափությունները տարբեր մարդկանց վրա տարբեր ազդեցություն են ունենում: Հիշենք «Ես և Նա»-ի օրինակը: Ձեզ ավելի շատ կոտրո՞ւմ են, թե՞ ուժեղացնում:
Այն, ինչ մեզ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում: Այս կյանքում պետք է կարողանաս ամեն ինչից դաս քաղել: Այդ պահին քեզ անհնար է թվում, բայց անցնում է ինչ-որ ժամանակ, ու հասկանում ես, որ դա եղավ քեզ հետ, որպեսզի մի աստիճան ավելի բարձրանաս:
Մի աստիճան ավելի բարձրանալու գինը երբեմն շատ թանկ լինում… Թե՞ Ձեր դեպքում համարժեք է:
Ես իմ կյանքում երբևէ էժան գին չեմ վճարել:
Ամենաթանկն ինչի՞ համար եք վճարել և ինչո՞վ:
Չեմ ուզում կոնկրետանալ: Ամեն ինչ ճիշտ էնպես է, ինչպես պետք է լիներ: Ինձ մոտ ամեն ինչ շատ դժվար ու ծանր է լինում, բայց հետո հասկանում եմ, որ երևի դա լավ էր: Ինչքան երկար, ծանր ու դժվարին է ճանապարհդ, այնքան ավելի գնահատելի է դառնում վերջին կետդ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում