▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարիերայիս մեծ մասի ընթացքում ատում էի թենիսը. Անդրե Աղասի

Ամերիկահայ աշխահահռչակ թենիսիստ, այսօր 45-ամյա Անդրե Աղասին օրերս ամերիկյան Tennis World պարբերականին տված հարցազրույցում յուրատեսակ հայտարարություն է արել:Նա խոստովանել է ,որ պրոֆեսիանալ թենիսում հանդես գալու ժամանակ հաճույք էր ստանում թենիսից .

Անկեղծ ասած կարիերայիս մեծ մասի ընթացքում ատում էի թենիսը: Ես օրվա ընթացքում հազար հարված էի կատարում, քանի որ հայրս ենթադրում էր , որ դա ինձ կօգնի բոլորից լավը լինել: Ուզում եմ հիմա սովորեցնել երեխաներին: Թենիսի շնորհիվ նրանց կյանքը կսկսի փոխվել և այդ ժամանակ կհասկանամ , որ ինչ -որ լավ բան եմ արել - ասել է հայազգի մեծանուն թենիսիստը:

Հիշեցնենք ,որ Աղասին 8 տարի անընդմեջ աշխարհի 1-ին ռակետն է եղել , 1996թ Ատլատայի օլիմպիական խաղերի չեմպիոնն է , ԱՄՆ-ի հավաքականի կազմում Դևիսի գավաթի եռակի դափնեկիր, անհատական 60 մրցաշարերում հաղթող, այդ թվում՝ Մեծ սաղավարտի 8 մրցաշարերում և դարձավ պատմության մեջ «Ոսկե սաղավարտի» առաջին մրցանակակիրը տղամարդկանց մեջ՝ տարբեր տարիներին հաղթելով Մեծ սաղավարտի բոլոր 4 մրցաշարերում , 1995-2003 թվականներին 101 շաբաթների ընթացքում եղել է աշխարհի 1-ին ռակետը:

Անդրե Աղասին հաջողակ գործարար է, ում հետաքրքրությունների մեջ մտնում է շինարարական, ռեստորանային և հյուրանոցային բիզնեսը, անշարժ գույքի առք ու վաճառքը, մարզական և գիշերային ակումբներ։

Առաջին կնոջ՝ դերասանուհի և մոդել Բրուք Շիլդսի հետ ամուսնալուծությունից հետո, 2001 թ ամուսնացել հանրահայտ թենիսիստուհի, դասական Ոսկե սաղավարտի մրցանակակիր, 46-ամյա գերմանուհի Շտեֆի Գրաֆի հետ, ում հետ այժմ 2 երեխա ունեն:

Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին